Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ Բրյուսելը հույս ունի հաղթել Ռուսաստանին մարտադաշտում, և հեգնել, թե այն, ինչ չի հաջողվել Նապոլեոնին ու Հիտլերին, կհաջողվի եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին։«Դա սխալ, ոչ ճիշտ քաղաքական ռազմավարություն է՝ մարդկային զոհերի ահավոր քանակությամբ: Տնտեսական առումով կփլուզվի ոչ թե Ռուսաստանը, այլ Եվրամիության և այն երկրների տնտեսությունները, որոնք կմիանան նրանց»,- շեշտել է Օրբանը:               
 

Հայ ազգն այլևս երբեք չի ունենալու այսպիսի ղեկավար

Հայ ազգն այլևս երբեք չի ունենալու այսպիսի ղեկավար
15.02.2026 | 15:02

Մի կողմից իշխանությունը կաշվից դուրս է գալիս իր վրա ուշադրությունը սևեռելու համար, առիթ-անառիթ, որևէ դրական բան բռնելու համար (դե հասկանալի է՝ դիմացը ընտրություններ են), մյուս կողմից մեր պատմության ամենից ոչ պոպուլյար գրոհը հանդեպ Սուրբ Եկեղեցու շարունակում է՝ է՛լ ավելի խայտառակ էպիզոդներով:

Որ ասում է՝ «թույլ չեմ տալու կաթողիկոսարանը Հայաստանից դուրս տանեն», հավի ծիծաղն է գալիս․ որովհետև, եթե ինքն այս բոլոր ոտնձգություններն արած չլիներ, անձամբ գրոհների ու ապօրինի միջոցների չդիմեր, դժվար եմ պատկերացնում, թե ինչու պետք է Կաթողիկոսը ցանկանար Եպիսկոպոսաց ժողովը դրսում անել:

Հետևաբար, այստեղ այլ և շատ ավելի հիմնավոր պատճառ կա՝ անել ոչ պոպուլյար գործողություններ ընտրություններից 4 ամիս առաջ: Առաջինը և ամենից հավանականը ցույց տալն է հովանավորներին, թե որքան պատրաստակամ է կատարելու նրանց պատվերներն անգամ այս վիճակում՝ ակնկալելով անվերապահ աջակցություն ամեն կերպ, որ ընտրվի: Որովհետև հայ ազգն այլևս երբեք չի ունենալու այսպիսի ղեկավար, սա բացառիկ բացառություն է: Կարծես ասի՝ ինձ անցկացնել տվեք, ինչ ասեք՝ կանեմ, տեսեք՝ ինչերի եմ ընդունակ:

Առանձին պատմություն են այդ հրամաններ կատարողները, որոնք ո՞նց են ապրելու, հենց այս ամենը վերջանա, ի՞նչ են ասելու իրենց ընկերներին, բարեկամներին, իրենք իրենց, հո Նիկոլի նարատիվները չե՞ն կրկնելու՝ գրված մեր երկրի սահմաններից դուրս:

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 1167

Մեկնաբանություններ